Հայտնի ռեփեր P Diddy-ին ձերբակալել են որդու մարզիչի հետ վիճելու պատճառով

12:03   23 հունիսի, 2015

Ամերիկյան հայտնի ռեփեր 45-ամյա P Diddy-ին ձերբակալել են որդու մարզիչի հետ վիճելու պատճառով։ Նրան մեղադրում են «մահացու վտանգ ներկայացնող զենքով» Los Angeles’ Acosta Athletic Training Complex-ի մարզիչին սպառնալու մեջ։ Վիճաբանության ժամանակ ռեփերը կշռաքար է օգտագործել։

TMZ-ի փոխանցմամբ՝ ռեփերին բարկացրել է այն փաստը, որ ֆուտբոլային թիմի մարզիչը ձայնը բարձրացրել է որդու վրա։

Ճիշտ է, տուժածներ չկան, սակայն ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Ռեփերի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել կատարվածը։

 

 



© NEWS.am STYLE