45-ամյա Մըրայա Քերին սիրավեպ է սկսել ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փարքերի հետ

13:34   24 հունիսի, 2015

45-ամյա երգչուհի Մըրայա Քերին նոր սիրեկան ունի։ Այս անգամ նրա գրկախառնությունների եւ համբույրների «զոհն է» դարձել ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փարքերը, որն ամիսներ առաջ հանդիպում էր Օռլանդո Բլումի նախկին կնոջ՝ Միրանդա Քերի հետ։

Պապարացիները զույգին «բռնացրել են» Կապրի կղզու մոտ հանգստանալիս։

Մըրայան, որը դեկտեմբերին բաժանվել էր երաժիշտ Նիք Քենոնից, երեխաների հետ հանգստացել է 47-ամյա միլիարդատիրոջ զբոսանավի վրա։

 

Աղբյուրը՝ queenolofofo

Լուսանկարները՝ Xposure



© NEWS.am STYLE