45-ամյա Մըրայա Քերին ամուսնանու՞մ է միլիարդատեր Ջեյմս Փարքերի հետ

16:42   24 հունիսի, 2015

Մըրայա Քերիի եւ ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փարքերի սիրավեպի մասին լուրերը դեռ չէին հասցրել տարածվել, երբ բոլորը սկսեցին խոսել, որ զույգը մտադիր է ամուսնանալ, հայտնել է TMZ-ը։

Մըրայան, որը դեկտեմբերին բաժանվել էր երաժիշտ Նիք Քենոնից, արդեն մի քանի օր է հանդիպում է Փարքերի հետ, եւ վերջինս ցանկություն է հայտնել դառնալ նրա ամուսինը։

Երգչուհուն մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ Մըրայան դեմ չէ ամուսնանալ իր նոր սիրեկան հետ։

Նշենք, որ այժմ Մըրայան երեխաների հետ հանգստանում է 47-ամյա միլիարդատիրոջ Arctic P զբոսանավի վրա։

Մըրայա Քերին Ջեյմս Փարքերի եւ վերջինիս նախկին կնոջ հետ

 



© NEWS.am STYLE