Ուիթնի Հյուսթոնի դստեր առողջական վիճակը վատթարացել է

10:04   25 հունիսի, 2015

Ուիթնի Հյուսթոնի դստեր առողջական վիճակը վատթարացել է, հայտնել է CNN-ը։

«Չնայած բժիշկների ջանքերին՝ Բոբի Քրիստինայի վիճակը վատթարանում  է։ Շնորհակալ ենք բոլորին իրենց աջակցության եւ աղոթքների համար։ Այժմ Բոբին Աստծո ձեռքերում է»,- ասել է Փեթ Հյուսթոնը։

Նշենք, որ Բոբի Քրիստինան ուղեղի անդառնալի վնասվածք ունի։ Աղջիկը հունվարի 31-ից կոմայի մեջ է։

 



© NEWS.am STYLE