12:04 25 հունիսի, 2015Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը այժմ Կաննում է, որտեղ մեկնել է Daily Mail պարբերականի կողմից կազմակերպված հատուկ միջոցառմանը մասնակցելու համար։
Երեկույթի մասին արդեն խոսել ենք, իսկ այժմ անդրադառնանք այն տհաճ միջադեպին, որը տեղի է ունեցել 34-ամյա հայուհու հետ։

Կաննում Քիմը կանգ է առել քաղաքի լավագույն հյուրանոցներից մեկում եւ կեսգիշերն անց նրա սենյակ է փորձել ներխուժել մերկ անծանոթուհի։


«Արթնացել եմ առավոտյան ժամը 4-ից եւ այդ ամենը հարբած, մերկ մի կնոջ պատճառով, որը փորձում էր իր American Express քարտով բացել իմ սենյակի դուռը։ Ես անգամ նկարահանել եմ, բայց չեմ հրապարակի, որպեսզի ոչ մեկին չվիրավորեմ»,- Twitter-ում գրել է Քիմը։


Բայց իհարկե, այս միջադեպը չի խանգարել Քիմին պատշաճ ներկայանալ Palais des Festivals միջոցառմանը։

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ GC Images