Թեյլոր Սվիֆթ եւ Քելվին Հարիս՝ ամենաշատ վարձատրվող զույգն ըստ Forbes-ի

13:05   26 հունիսի, 2015

Forbes ամսագիրը ներկայացրել է ամենաշատ վարձատրվող աստղային զույգերի անունները։ Վարկանիշային աղյուսակը գլխավորել են Թեյլոր Սվիֆթը եւ Քելվին Հարիսը։

Սվիֆթի եւ Հարիսի եկամուտը կազմում է 146 միլիոն դոլար։

Նշենք, որ վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում հայտնվել են Ջեյ Զին եւ Բեյոնսեն, որոնց ամբողջական եկամուտը կազմում է 110,5 միլիոն դոլար։

Երրորդ տեղում Միրանդա Լամբերթն ու Բլեյք Շելթոնն են։ Նրանց եկամուտը գնահատվել է 57 միլիոն դոլար։



© NEWS.am STYLE