Մայլի Սայրուս՝ ամենասեքսուալ բուսակերն ըստ PETA-ի

18:07   26 հունիսի, 2015

Կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող PETA կազմակերպությունը  ներկայացրել է ամենասեքսուալ բուսակերների վարկանիշային աղյուսակը, որը գլխավորել է  հայտնի երգչուհի Մայլի Սայրուսը։

People-ի փոխանցմամբ՝ PETA-ի նոր վարկանիշային աղյուսակում Սայրուսը գերազանցել է Արիանա Գրանդեին, Էլի Գոլդինգին եւ այլոց։

Նշենք, որ Սայրուսը մի քանի ամիս առաջ էր հայտարարել, որ անցնում է բուսակերների շարքին։ Նա այս մասին հայտնել էր Paper ամսագրին տված հարցազրույցի ժամանակ եւ կոչ էր արել բոլորին հետեւել իր օրինակին եւ հարգել կենդանիների իրավունքները։



© NEWS.am STYLE