17:28 26 հունիսի, 2015Այս տարի «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը Genealogy խմբի կազմում ներկայացրած երգչուհի Ինգա Արշակյանն ամուսնացել է: Այս մասին տեղեկանում ենք Արշակյան քույրերի ֆեյսբուքյան էջից, որտեղ հարսանյաց արարողությունից մի լուսանկար է հրապարակվել:
Ինգայի ընտրյալը Աշոտ Սահակյանն է, ով աշխատում է ՀԷՑ-ում:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է զույգին` նրանց մաղթելով հարատեւ սեր եւ երջանկություն: