Այսօր բիթլերի համաշխարհային օրն է (տեսանյութ)

11:00   16 հունվարի, 2013

Հունվարի 16-ին նշվում է ամենաանսովոր տոներից մեկը՝ լեգենդար The Beatles լիվերպուլյան քառյակի համաշխարհային օրը։ Միլիոնավոր սրտեր գերած ու պարզ բառերի ու ակորդների օգնությամբ մոլորակի բոլոր անկյուները հասած չորս երիտասարդներն ակնթարթորեն հանրահայտ դարձան։ Եւ հենց այսօր իսկական երաժշտասերների ականջակալներում պետք է հնչեն բոլոր ժամանակների ու ժողովուրդների ամենաճանաչված երաժշտական խմբի ստեղծագործությունները։

Բիթլերի համաշխարհային օրը ՅՈՒՆԵՍԿՈ-ի որոշմամբ նշվում է 2001 թվականից։ Ամսաթիվն, իհարկե, պատահական չէ ընտրված։ 1957 թվականի հունվարի 16-ին Լիվերպուլում բացվեց The Cavern ակումբը, որտեղ փառքի իրենց ճանապարհն սկսեցին դեռեւ անհայտ երիտասարդ երաժիշտներ Ջոն Լենոնը, Փոլ Մաքքարթնին ու Ջորջ Հարիսոնը։ Մի քանի տարի անց նրանց միացավ եւս մեկ ապագա «բիթլ»՝ Ռինգո Սթարը։

Այսօրվա երիտասարդներից, ցավոք, քչերը գիտեն, որ այս խմբի ստեղծագործությունները չեն սահմանափակվում միայն Yesterday, Yellow Submarine եւ Let It Be երգերով։ Իսկ The Beatles-ի ի՞նչ երգեր գիտեք դուք։



© NEWS.am STYLE