Փերիս Հիլթոնը դատի է տալու ինքնաթիռում արկածային փորձ կազմակերպած շոումենին

12:09   1 հուլիսի, 2015

Օրեր առաջ տեղեկացրել ենք, որ Փերիս Հիլթոնը դարձել է եգիպտացի հեռուստահաղորդավարի արկածախնդրության զոհը։ Ramez in Control շոուի հաղորդավարը համոզել է Փերիսին 15-րոպե տեւողությամբ օդային շրջայց կատարել Դուբայում։ Թռիչքից մի քանի րոպե անց հնչել են ազդանշանները, եւ ուղեւորները սկսել են աղմկել ու դուրս թռչել ինքնաթիռից։ Սակայն պարզվել է, որ այս ամենը կատակ էր։

Բայց Hollywood Life-ի փոխանցմամբ՝ Հիլթոնը պատրաստվում է դատի տալ այս արկածային փորձը կազմակերպած շոումենին։ Ըստ հայտնի աստղի ներկայացուցչի՝ այժմ Փերիսը հրաժարվում է ինքնաթիռով թռչել եւ արդեն խոսել է իր փաստաբաններ հետ։

 



© NEWS.am STYLE