Ալբեր Էլբազը Lancome – ի հետ կոսմետիկա է ստեղծում (տեսանյութ)

19:47   16 հունվարի, 2013

Lanvin-ի քրեատիվ տնօրեն Ալբեր Էլբազը Lancome մարկայի հետ կոսմետիկա է ստեղծում։ Որպես նախնական ցուցադրություն դիզայներն իր ֆիրմային ոճով կարճ մուլտիպլիացիոն տեսահոլովակ է նկարել։ Հավաքածուն վաճառքի կհանվի հուլիսի 15-ին։ Համատեղ աշխատանքի մասին այլ տեղեկություն առայժմ չի եղել։

Ալբեր Էլբազը Lanvin մարկայի հավաքածուի ցուցադրության համար հաճախ անսովոր միջոցներ է կիրառում։ Մի անգամ նա մոդելներին ստիպել էր պարել հագուստի տեսաներկայացման համար եւ չէր ամաչել ինքն էլ ելույթ ունենալ։ Իսկ Lanvin մարկայի քրեատիվ տնօրենի պախտոնում աշխատելու տասնամյակի տոնակատարությանը Ալբեր Էլբազը երգեց։ Ու թեեւ նա զգուշացրել էր իր երաժշտական տաղանդի բացակայության մասին, դիզայների ելույթը ներկաներին հիացրել էր։ Եւ ահա նոր ստեղծագործական մղում տեղի ունեցավ, որը հանգեցրեց Lancоme մարկայի հետ համագործակցության։



© NEWS.am STYLE