Միլանում ընթանում է pret-a-porter տղամարդու հագուստի նորաձեւության շաբաթը (ֆոտո)

14:49   16 հունվարի, 2013

Միլանի Ջյուրիկոնսուլտի պալատում ընթանում է pret-a-porter տղամարդու հագուստի նորաձեւության շաբաթը, որը ցուցադրում է 2013/2014 աշուն-ձմեռ սեզոնի ժամանակակից միտումները։

Իրենց հավաքածուն են ցուցադրել Corneliani-ին, Jil Sander-ը, Ermenegildo-ն, ինչպես նաեւ նորաձեության հանրահայտ տներ ու կուտուրյեներ Dolce & Gabbana-ն, Prada-ն, Emporio Armani-ին, Calvin Klein-ը, Vivienne Westwood-ը եւ շատ ուրիշները։

Dolce & Gabbana-յի տղամարդկանց հավաքածուի 2013-ի թեման կրոնական էր։
Մանեկենները հարթակ են բարձրացել Կույս Մարիամի, Հիսուս Քրիստոսի, առաքյալների ու հանրահայտ տաճարների տպագրությամբ վերնաշապիկներով։

Prada նորաձեության տունը որոշել էր դիմել 1960-ակնների արտադրական դիազայնի գեղագիտությանը։ Հարթակին ներկայացվել էին մինչեւ ծունկ հասնող, միատոն եւ մանր վանդակավոր կախված ուսերով թիկնոցներ ու վերարկուներ, երկեզր կոստյումներ, վառ երանգների կարճ կաշվե բաճկոններ ու վանդակավոր վերնաշապիկների վրայից երկար կարդիգաններ, կտորից շղթայով բաճկոններ եւ կարճ նեղացող տաբատներ։

Versace-ի հաջվաքածուն նույնպես տարբերվում էր։ Հավանաբար Դոնաթելա Վերսաչեն որոշել էր զննել իր դիզայներական ողջ կարիերայի ստեղծագործական պորտֆոլիոն եւ հավանել էր բացառապես ամենը, ինչ եղել էր այնտեղ։ Ե՛ւ բարոկոյի գեղագիությունը, ե՛ւ հովազային տպագրությունը, ե՛ւ ռոքերները, ե՛ւ ձեռքի նկարները, եւ մի փոքր էլ՝ դասականը։

Իր հերթին Ferragamo-ն ներկայացրել էր մուգ երաններով ուրբանիստական հավաքածու։ Շեշտը դրված է եղել վերեւի հագուստի ու դրա կիրառելիության վրա։ Գերակշռող երանգներն էին մուգ կապույտը, շագանակագույնը, մոխրագույնն ու սեւը։ Ցուցադվել է նաեւ քամուց պաշտպանող բարձր օձիքով երկար վերարկուն, որ հեռավոր հիեցնում է զինվորական վերարկու։



© NEWS.am STYLE