Երգիչ EDGAR-ն իր նոր տեսահոլովակում մեքենա է գողանում եւ օլիգարխի թալանում

13:38   2 հուլիսի, 2015

Մոսկվայաբնակ հայ երգիչ EDGAR-ը, որը հայտնի է իր «Позови» երգով եւ ռուս ռեփեր Դինո МС47-ի հետ  «Сожжены мосты» դուետով, նոր տեսահոլովակ է ներկայացրել:

«В небо улетай» ստեղծագործության երաժշտության հեղինակներն են EDGAR-ը եւ հույն կոմպոզիտոր Յաննիս Արիստինիդիսը, իսկ խոսքերը գրել է Ասլան Հուսեյնովը:

Տեսահոլովակի ռեժիսորը Մահոմեդ Կումիկովն է:



© NEWS.am STYLE