J12 Chromatic ժամի նոր մոդել Chanel –ից

15:40   16 հունվարի, 2013

Chanel նորաձեւության տունը նեկայացրել է կանացի ժամի՝ 38 մմ տրամաչափով J12 Chromatic նոր մոդելը։ Երկնագույն ու վարդագույն երանգի թվատախտակով տիտանի կերամիկայից պատրաստված Chanel J12 Chromatic ժամը կրկին ու կրկին մարմնավորում է Chanel-ի տան ժամային լավագույն ավանդույթները։

Նոր տարբերակի թվատախտակը շրջանագծի երկայնքով պատված է 1,2 կարատ ընդհանուր քաշով 54 ադամանդով, իսկ ժամի ցուցիչները՝ 8 թանկարժեք քարով։ Քերծվածքներից պաշտպանված նորագույն մոդելն իր յուրօրինակ գույնն ու փայլը ստացել է տիտանի ու կերամիկայի միաձուլման ու ադամանդե փոշիով փայլեցվելու արդյունքում։

Chanel- ի նորույթն անտարբեր չի թողնի ոչ մի կանացի սիրտ։



© NEWS.am STYLE