14:22 2 հուլիսի, 2015Իտալացի աշխարհահռչակ դերասանուհի Օռնելա Մուտին ժամանելու է Երեւան՝ մասնակցելու «Ոսկե Ծիրան-2015» կինոփառատոնին, որի շրջանակներում 60-ամյա դերասանուհին արժանանալու է հատուկ մրցանակի։

Նաստասյա Կինսկի
Բացի նրանից, փառատոնի հատուկ հյուրերն են նաեւ հանրահայտ դերասանուհի Նաստասյա Կինսկին եւ ֆրանսիացի դերասան եւ ռեժիսոր Պատրիկ Շենեն։

Պատրիկ Շենե
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 12-19-ին։
Շուշան Շատիկյան