Էրոտիկ մերսման վեց հիմնական կանոնները

23:09   8 հուլիսի, 2015

Բոլոր տղամարդիկ էլ երազում են, որ իրենց սիրելի կինը մերսի իրենց։ Ուստի, հարգելի կանայք, սովորեք, թե որոնք են էրոտիկ մերսման վեց հիմնական կանոնները։

Համապատասխան միջավայր ստեղծեք

Համապատասխան միջավայր ստեղծելը էական նշանակություն ունի։ Կարելի է անուշահոտ մոմեր գնել, գեղեցիկ ու խորհրդավոր լուսավորում ապահովել, ինչպես նաեւ համապատասխան երաժշտություն միացնել։

Միասին լոգանք ընդունել

Կարելի է միասին լոգանք ընդունել, որը կօգնի ազատվել հոգնածությունից եւ սկսել էրոտիկ մերսման առաջին փուլը։ Կարող եք լողացնել միմյանց եւ մերսել զուգընկերոջ մեջքը։ Ի դեպ, միասին լոգանք ընդունելուց հետո կարող եք միանգամից չանցնել էրոտիկ մերսման գործընթացին։ Կարող եք նստել բուխարու առջեւ, մեկ բաժակ գինի ըմպել ու ֆիլմ դիտել։

Մերսման ժամանակ

Կինը մերսման ժամանակ փոխանցում է իր ամբողջ էներգիան, մտքերն ու տրամադրությունը։ Եթե դուք տխուր եք, զուգընկերը անպայման կզգա դա, եւ նա չի կարողանա թուլանալ։ Մերսման ժամանակ դուք միաձուլվում եւ դառնում եք մեկ ամբողջություն։

Տղամարդուն պետք է աստիճանաբար հանվեցնել

Էրոտիկ մերսում անելու համար պետք է տղամարդուն աստիճանաբար հանվեցնել՝ չմոռանալով նաեւ սեփական հագուստների մասին։ Ձեզ եւ տղամարդուն հարկավոր է հանվեցնել հերթականությամբ՝ մինչեւ վերջ։

Մերսում՝ ամբողջ մարմնով

Էրոտիկ մերսումը զուգընկերներից մեկի մարմնով մյուսի ամբողջ մարմինը մերսելն է։ Կնոջ մարմնի ցանկացած մաս (մատներ, վարսեր, դեմք) կարելի է կիրառել էրոտիկ մերսում անելու համար։ Մի վախեցեք, որ ինչ-որ մի բան այն չի լինի, քանի էրոտիկ մերսումը հստակ սահմաններ չունի։ Կա միայն մեկ նպատակ՝ թուլանալ եւ հաճույք ստանալ։  

Մի վախեցեք նոր փորձերից

Կարող եք անել ամեն ինչ, որպեսզի ձեր զուգընկերը գերագույն հաճույք ստանա այս գործընթացից։ Կարելի է օգտագործել նուրբ մտրակներ, փետուր, երիզներ եւ այլն. խուսափեք ծանր եւ սառը առարկաներից։ Միայն նուրբ հպումներ եւ տաք յուղերով մերսում։

 

 

Աղբյուրը՝ cluber.com.ua

 



© NEWS.am STYLE