Chanel –ի աշնանային հավաքածուն (ֆոտո)

18:27   16 հունվարի, 2013

Chanel-ը ներկայացրել է 2013 թվականի աշնանային հավաքածուն։ Լագերֆելդի ամենահայտնի թրենդները՝ թվիդն ու տրիկոտաժը, աբստրակտ, երկրաչափական ու էթնիկ նախշերը, արիստոկրատ ժաբոն ու բրոշները, բազմաթիվ աքսեսուարները՝ վստահաբար կգրավեն թույլ սեռի շատ ներկայացուցիչների սրտերը։

Տղամարդկանց գիծը նույնպես ուշադրություն է գրավում։ Վերարկուները հիշեցնում են բաճկոնակ, իսկ նրանց կողքին «քայլում» է մանկական հագուստը՝ տաբատով ու միաժամանակ կիսաշրջազգեստով, ինչը մեզ տանում է դեպի կոստյումի պատմություն, երբ մինչեւ յոթ տարեկան երեխայի հագուստը հաճախ կարող էր կախված լինել երեխայի սեռից։

Ցուցադրությունն ավարտեց կանթնային սպիտակ զգեստների սեթը, որոնցում հեշտությամբ ընթերցվում են 16-18-րդ դարերի իսպանական նորաձեւության ուրվագծերը։ Հարուստ ֆակտուրան, ժանյակը, շիֆոնե «մորթին», նախշապատ կարը հաստատապես կգրավեն շատ հանրահայտ մարդկանց սրտերը։

Լուսանկարները՝ Intermoda.ru կայքից



© NEWS.am STYLE