Ինչպես նիհարել հանգստյան օրերի ընթացքում

20:03   9 հուլիսի, 2015

Ավելորդ քա՞շ եք հավաքել եւ ցանկանում եք նիհարե՞լ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ նիհարել հանգստյան օրերի ընթացքում։

Հարկավոր է քայլել եւ խորը շունչ քաշել։ Չի կարելի բարձր կալորիականություն ունեցող սնունդը միանգամից ուտել։ Ավելի շատ պետք է միրգ եւ բանջարեղեն օգտագործել, ուտելուց առաջ երկու բաժակ ջուր խմել եւ տարեկանի հաց ուտել։ Պետք է սնվել դանդաղ եւ կուլ տալուց առաջ լավ ծամել ուտեստը։

Հանգստյան օրերին չի կարելի տորթ եւ թխվածքաբլիթներ ուտել։ Եթե հավելյալ սնվելու ցանկություն ունեք, ուրեմն հարկավոր է խնձոր, տանձ եւ չորամրգեր օգտագործել։ Իհարկե, չպետք է մոռանալ նաեւ սպորտով զբաղվելու մասին։

Հետեւելով այս քայլերին՝ դուք ոչ միայն կպահպանեք ձեր կազմվածքը, այլեւ ազատվել ավելորդ քաշից։


Աղբյուրը՝ Otvetin.ru



© NEWS.am STYLE