«Այո, ես նույնասեռական եմ եւ երբեմն սիրախաղ եմ սկսում տղաների հետ». Մարկ Ջեյքոբս

15:08   3 հուլիսի, 2015

Երեկ 52-ամյա դիզայներ Մարկ Ջեյքոբսը մերկ լուսանկար էր հրապարակել Instagram-ում։ Հավանաբար, հայտնի դիզայները լուսանկարը ցանկացել էր ուղարկել ինչ-որ մեկին, բայց պատահաբար հայտնվել էր Instagram-ում։

Հայտնի դիզայները ներողություն է խնդրել իր մերկ լուսանկարը հրապարակելու համար՝ գրելով.

«Այո, ես պատահաբար եմ իմ մերկ հետույքի լուսանկարը հրապարակել, իսկ հետո հեռացրել եմ։ Ես սիրախաղ էի սկսել Instagram-ի օգտատերերից մեկի հետ եւ ցանկանում էի նրան ուղարկել լուսանկարը, բայց սխալվեցի։ Ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, ում վիրավորել եմ այդ լուսանկարով։ Այո, ես նույնասեռական եմ եւ երբեմն սիրախաղ եմ սկսում տղաների հետ։ Այդպես էլ է պատահում»,- հայտարարել է դիզայները։

 

 

Աղբյուրը՝Just Jared



© NEWS.am STYLE