Անաստասիա Ստոցկայան՝ իր եւ Ֆիլիպ Կիրկորովի որդիների նմանության մասին

17:08   3 հուլիսի, 2015

Հունիսի 30-ին ռուսական էստրադայի փոփ-արքա Ֆիլիպ Կիրկորովը մեծ շուքով նշել է որդու՝ Մարտինի 3-ամյակը։ Դրանից հետո բոլորը քննարկում էին Ֆիլիպ Կիրկորովի եւ Անաստասիա Ստոցկայայի որդիների նմանության մասին։ Օգտատերերը ենթադրում էին, որ Կիրկորովի տղայի մայրը հենց Ստոցակայան է։

Անաստասիան մեկնաբանել է տարածված լուրերը.

«Գիտեք ես նույնպես ցնցված եմ։ Մարտինն իսկապես նման է որդուս՝ Սաշային։ Նախկինում այդպիսի նմանություն չկար։ Իսկ այժմ նրանք ասես ջրի երկու կաթիլ լինեն։ Բայց ես Ֆիլիպի երեխաների հետ ոչ մի կապ չունեմ։ Հավանաբար մեր ստեղծագործական սերն է նրանց այդպիսի տեսք պարգեւել»,- երգչուհու խոսքը մեջբերել է «Дни» -ն՝ վկայակոչելով Russianshowbiz-ին։



© NEWS.am STYLE