Ինչպե՞ս նիհարեցնել դեմքը

20:08   16 հուլիսի, 2015

Դեմքն ի տարբերություն մարմնի այլ մասերի ավելի հաճախ է ենթարկվում ճակատագրի հարվածների: Հենց դեմքից կարելի է ենթադրել քնի պակասի, շատակերության և նույնիսկ փափուկ բարձերի հանդեպ եղած թուլության մասին: Մարմնի կլոր հատվածներն ու փքվածությունը կարելի է քողարկել հագուստով, սակայն եվրոպական մշակույթում դեմքը փակելն ընդունված տարբերակ չէ:

Եթե դուք մտահոգված եք դեմքի նիհարությամբ, ապա պետք չէˊ հապաղել, հենց այսօր մարտահրավեր նետեք ուռած աայտերին և երկրորդ կզակին, սակայն հույս միˊ դրեք արագ արդյունք ստանալու վրա: Եվ այսպես, ինչպե՞ս նիհարեցնել դեմքը:

Մարդկանց հետ շփելուց առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում զրուցակցի դեմքին: Նիհար դեմքով գեր մարդը այդքան էլ գեր չի թվում, ինչպիսին որ նա իրականում է և հակառակը: Ցավոք, առանց մարմնի ընդհանուր քաշի կորստի դեմքը նիհարեցնելը գրեթե անհնար է, սակայն կարելի է անել այնպես, որ նիհարելուց առաջին հերթին փոխվի դեմքը: Դրա համար գոյություն ունի մի քանի կետերից բաղկացած կոմլեքսային ծրագիր:

Յուրաքանչյուր օր խմել մի քանի բաժակ հեղուկ, ցանկալի է՝ ջուր

Յուրաքանչյուր օր ուտել բանջարեղենի և մրգերի 3-ական չափաբաժին

Ամբողջովին հրաժարվել ալկոհոլային խմիչքներից

Որքան հնարավոր է շատ օգտագործել կալցիումով հարուստ մթերքներ: Այս պարագայում շատ օգտակար և արդյունավետ են կաթնամթերքներն ու նարինջը

Կալորիաների օգտագործումը սովորականից հասցնել մինչև 250 կիլոկալորիա, իսկ էներգիայի ծախսը բարձրացնել՝ համապատասխանեցնելով կալորիաների քանակին:

Օգտագործել աղը սահմանափակ քանակությամբ:

Կանոնավոր կերպով կատարել ուժային վարժություններ: Դեմքի և պարանոցի համար օգտակար են գանտելներով մարմնի վերևի մասի համար նախատեսված վարժություններ:

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE