Ի՞նչ անել մեղվի կամ կրետի խայթոցի դեպքում

20:06   18 հուլիսի, 2015

Ի՞նչ անել մեղվի կամ կրետի խայթոցի դեպքում: Ամենավտանգավորն այն դեպքերն են, երբ մեղվի կամ կրետի խայթոցները մարդկանց մոտ ալերգիկ ազդեցություն են թողնում:

Հենց դրա համար այդքան կարևոր է նման միջատների խայթոցից տուժած մարդկանց ցուցաբերել առաջին օնությունը: Առաջին հերթին հարկավոր է վերքից զգուշորեն հեռացնել խայթը, իսկ եթե դա հնարավոր չէ անել, ապա սեղմելով մաշկը՝ դուրս բերել միջատի թույնը խայթած տեղից:

Նման խայթոցից հետո պարտադիր է որպես պրոֆիլակտիկ միջոց ցանկացած հակագիստամինային դեղամիջոցի ընդունումը անկախ այն բանից, թե մարդն ալերգիկ է թե ոչ:

Անհրաժեշտության դեպքում նաև թույլատրելի է ցավազրկող դեղամիջոցի օգտագործումը, ինչպես նաև պարտադիր պայման է խմել շատ հեղուկ:

Մեղվի կամ կրետի ամենափոքր ալերգիկ նշանների հայտնվելու դեպքում, որոնք կարող են արտահայտվել որպես ջերմության կտրուկ բարձրացում, սրտխառնոց, այտուցում, շնչառության հետ կապված խնդիրներ ընդհուպ մինչև շնչահեղձություն, իսկ ավելի վտանգավոր դեպքերում՝ գիտակցության կորուստ, դեմքի և շուրթերի կապտություն, հարկավոր է անմիջապես դիմել շտապ օգնությանը:

Ամենավտանգավոր խայթոցներից են համարվում պարանոցի շրջանում ստացած խայթոցները:

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE