66-ամյա Լայոնել Ռիչին՝ բրիտանական վարկանիշային աղյուսակի առաջատար

13:36   6 հուլիսի, 2015

«Գլասթոնբերի» փառատոնի շրջանակներում ելույթ ունենալուց հետո Լայոնել Ռիչին տարվա ընթացքում առաջին անգամ գլխավորել է բրիտանական վարկանիշային աղյուսակը։ The Commodores սոուլ-խմբի հետ ձայնագրված The Definitive Collection սկավառակը 103 տեղով առաջ է անցել եւ հայտնվել առաջատարի դիրքում։  

«Ես շատ երջանիկ եմ, որ իմ երկրպագուների շնորհիվ ես հայտվել եմ առաջին տեղում։ Մեծ Բրիտանիան միշտ էլ յուրահատուկ է եղել ինձ համար»,- ասել է Ռիչին։

Ներկայացնենք լավագույն տասնյակը՝

1.(104) Լայոնել Ռիչի եւ The Commodores - The Definitive Collection;

2.(1) Florence and the Machine – How Big How Blue How Beautiful;

3.(6) Ջեյմս Բեյ – Chaos And the Calm;

4.(4) Թեյլոր Սվիֆթ – 1989;

5.(5) Էդ Շիրան – x;

6.(9) Սեմ Սմիթ – In the Lonely Hour;

7.(3) Muse – Drones;

8.(15) Hozie – Hozier;

9.(10) Փոլ Սայմոն – Ultimate Collection;

10.(-) Ռիչարդ Թոմփսոն – Still.

 

Աղբյուրը՝ Apelzin.ru

 



© NEWS.am STYLE