Հմայիչ Իրինա Շեյքը, Նաոմի Քեմփբելը, Քենդալ Ջեները եւ ուրիշներ՝ Versace-ի ցուցադրությանը

11:01   6 հուլիսի, 2015

Փարիզի նորաձեւության շաբաթի շրջանակներում իր նոր աշուն-ձմեռ 2015 հավաքածուն է ներկայացրել Versace ապրանքանիշը։ Այս կարեւոր իրադարձությանը ներկա են եղել աշխարհահռչակ մի շարք մոդելներ, այդ թվում՝ Նաոմի Քեմփբելը, Իրինա Շեյքը, Քենդալ Ջեները, Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլին, Դաուտցեն Կրյոզը, Կարլի Կլոսը եւ ուրիշներ։

Իրինա Շեյք

Իրինա եւ Նատաշա Պոլի

Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլի

Ռոուզին եւ Դաուտցենը

Դաուտցեն Կրյոզ, Դոնաթելա Վերսաչե, Նաոմի Քեմփբել, Կարլի Կլոս, Իրինա Շեյք

Ինչ վերաբերում է հավաքածուին, ապա նշենք, որ պոդիում բարձրացած աղջիկներն, ասես, հունական աստվածուհիներ լինեին, որոնք ցուցադրում էին իրենց գեղեցիկ եւ սեքսուալ զգեստները։

Նաոմին եւ Իրինան

Քենդալ Ջեներ

Համաձայնեք, որ Դոնաթելա Վերսաչեի նոր հավաքածուի հագուստների անհամաչափ կտրվածքներն ու բացվածքները ավելի են ընդգծում կնոջ մարմնի գեղեցկությունը։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ REX, Splash, Getty, WireImage

 



© NEWS.am STYLE