Մոդելյոր Ռաֆ Սիմոնսը ներկայացրել է Christian Dior-ի համար ստեղծած հավաքածուն (ֆոտո)

16:52   16 հունվարի, 2013

Բելգիացի մոդելյոր ու դիզայներ Ռաֆ Սիմոնսը Միլանի բարձրագույն նորաձեության շաբաթին ներկայացրել է 2013 թվականի աշանային հավաքածուն, որը ստեղծել է Christian Dior նորաձեւության տան համար։ Սիմոնսի խոսքով, ինքը խնամքով է մոտեցել Տան առանցքային կոդերի ուսումնասիրությանը, սակայն միեւնույն ժամանակ կարողացել է վերափոխել դրանք ժամանակակից ոճով։ Շեշտը դրված է բարդ ձեւվածքով եւ միեւնույն ժամանակ լակոնիկ ուրվագծերով օրինակների վրա։

Նոր սեզոնի առանցքային իրերից են նեղ գոտկատեղով ժակետներով ու ազատ տաբատներով կոստյումները, ճարտարապետական ձեւվածքով բլուզներն ու վերարկուները, ինչպես նաեւ ճապոնական ջինսը, որը հաստատ կգնահատեն բրենդի պատանի երկրպագուները։
Հավաքածուն բացառապես ժամանակակից ու կիրառական, եւ միեւնույն ժամանակ կանացի ու շքեղ տեսք ունի։

Фото с сайта spletnik.ru



© NEWS.am STYLE