Միջսեզոնային հավաքածու Boss-ից (ֆոտո)

20:51   16 հունվարի, 2013

Նշանավոր իտալական Boss բրենդը ներկայացրել է իր 2013 թվականի միջսեզոնային կանացի հավաքածուն, որը հաստատ կսիրի հանրությունը, հաղորդում է Fashiontime.ru-ն։

Ոճաբան Էյան Ալենը, ում մատիտին են պատկանում այս նմուշները եւ ով բրենդի կանացի գծով գեղարվեստական տնօրենն է, առաջնորդվել է «Ի՞նչ պետք է ունենա հաճախ ճամփորդող ժամանակակից գործարար կինն իր զգեստապահարանում» հարցով։

Նման վիճահարույց հարցի պատասխանը խիստ ուրվագծերով ու մաքուր գծերով հիմնական իրերի խառնուրդն է, ինչպիսիք են նեղ գոտկատեղով բաճկոնները, քիփ տաբատները, մատիտանման կիսաշրջազգեստները, թեթեւ մետաքսյա թոփերն ու սպիտակ ու արեւային դեղին գույներով կանացի զգեստները։



© NEWS.am STYLE