13:43 8 հուլիսի, 2015Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Պամելա Անդերսոնը բաց նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով նրան փակել Հյուսիսային ծովային ուղին Winter Bay նավի համար, որը Իսլանդիայից մոտ երկու հազար տոննա ֆինվալի միս է տեղափոխում Ճապոնիա։
«Winter Bay նավը, որն այժմ նորվեգական նավահանգստում է, ավելի քան 1.7 հազար տոննա ֆինվալի միս է տեղափոխում։ Կետերը սպանվել են Միջազգային կետորսական հանձնաժողովի մորատորիումների արդյունքում։ Անձնական խնդրանքով դիմում եմ ձեզ՝ թույլ մի տվեք, որ նավը անցնի ռուսական ծովային ուղիով»,- գրել է 48-ամյա դերասանուհին։
Հիշեցնենք, որ Պամելա Անդերսոնը հոլիվուդյան այն հայտնի աստղերից է, որոնք պայքարում են կենդանիների իրավունքների համար։
Աղբյուրը՝ Spletnik