16:35 8 հուլիսի, 2015Ինչպես NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, այս տարի «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հատուկ հյուրերի ցանկում, բացի Օռնելա Մուտիից եւ Նաստասյա Կինսկիից, ընդգրկված է նաեւ ֆրանսիացի դերասան եւ ռեժիսոր Պատրիկ Շենեն:
Այսօր կայացած ոսկեծիրանյան մամուլի ասուլիսի ընթացքում հայտնի դարձավ, որ Շենեն մի քանի օր է, ինչ ժամանել է Հայաստան եւ այս պահին Արենի գյուղում նկարահանվում է Սերժ Ավետիքյանի նոր ֆիլմում:
Ի դեպ, ասուլիսին ներկա` Ֆրանսիայում ՀՀ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն շտապում էր այնտեղ եւ իր խոսքում նշեց, որ ուրախ է, որ ֆրանսիական կինոն մեծ տեղ ունի «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 12-19-ին։
Շուշան Շատիկյան