Դմիտրի Շեպելեւը արհամարհել է Ժաննա Ֆրիսկեի հարազատներին

17:27   8 հուլիսի, 2015

Այսօր՝ հունիսի 8-ին, հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն կդառնար 41 տարեկան։ Ֆրիսկեի քաղաքացիական ամուսինը՝ հաղորդավար եւ շոումեն Դմիտրի Շեպելեւը, միայնակ է այցելել կնոջ գերեզմանին՝ խուսափելով երգչուհու հարազատներին հանդիպելուց։

Super-ի փոխանցմամբ՝  վաղ առավոտից պապարացիները եղել են Նիկոլո-Արխանգելսկ գերեզմանատանը եւ լուսանկարել բոլոր այցելուները։

Հետաքրքրական է, որ Դմիտրի Շեպելեւը Ժաննայի հիշատակը հարգելու է եկել այն ժամանակ, երբ Ժաննայի բոլոր հարազատներն արդեն հեռացել են գերեզմանատնից։ 32-ամյա Դիման սպիտակ ծաղիկները ձեռքին լուռ կանգնել է Ֆրիսկեի շիրիմի առջեւ։ Այնուհետեւ Շեպելեւը ծաղիկները դրել է Ժաննայի շիրմաքարին եւ հեռացել։



© NEWS.am STYLE