«Թվին Փիքս»-ի ցուցադրությունը հետաձգվել է մինչև 2017 թ

17:12   9 հուլիսի, 2015

«Թվին Փիքս» սերիալի նոր եթերաշրջանի համահեղինակ Մարկ Ֆրոսթը պատմեց, որ 2017 թվականից շուտ թիվիշոուն չի վերադրնա էկրաններ:

Այդ մասին է հայտնում Variety-ն: «Մենք վերադարնում ենք «Թվին Փիքս»-ի երրորդ եթերաշրջանով`25 տարի լռությունից հետո: Սցենարներն ավարտված են, նկարահանումները սնսվում են սեպտեմբերին, իսկ ցուցադրությունը կկայանա 2017 թվին Showtime-ում», - պատմեց Ֆրոսթը ԱՄՆ-ում բեյսբոլի Փառքի սրահում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Իսկզբանե ենթադրվում էր, որ հանդիսատեսը կտեսնի նոր եթերաշրջանը 2016 թվականին:

Դեվիդ Լինչի օրիգինալ դետեկտիվ և ֆանտաստիկ սերիալ «Թվին Փիքս»-ը ցուցադրվում էր ABC հեռուստաալիքով 1990-ից 1991 թվական:



© NEWS.am STYLE