Արիանա Գրանդեն հայտարարել է, որ ատում է Միացյալ Նահանգները

18:10   9 հուլիսի, 2015

Արիանա Գրանդեն հայտարարել է, որ ատում է Միացյալ Նահանգները և հայտնվել է սկանդալային իրավիճակում: Կալիֆորնիայի սրճարաններից մեկում, ուր երգչուհին ժամանել էր իր ընկերոջ հետ, ամբողջ սրճարանով մեկ հայտնել է իր բացասական վերաբերմունքի մասին ԱՄՆ-ի հանդեպ:

"Ես ատում եմ Միացյալ Նահանգներն ու ամերիկացիներին", - ասել է նա: Նրա այդ հերոսությունը տեսագրվել է:

Մինչ այդ պարզվել է, որ նա ոչ միայն լիզել է պատուհանի մոտ ցուցադրված փքաբլիթները, այլ նաև թքել է դրանց վրա: Սրճարանի տերն ասել է, որ նախ աղջիկն է թքել փքաբլիթի, ապա նաև նույնն արել է իր ընկերը: Այդ ամենը պարզելուց հետո երգչուհին հրապարակավ ներողություն է խնդրել և ասել, թե նախ հարկավոր էր մտածել, ապա գործել:

"Ես հասկանում եմ ողջ ատասխանատվությունը և այլևս նման բան չեմ անի", - ասել է նա:



© NEWS.am STYLE