«Երջանիկ եմ լինել Հայաստանում». Նաստասյա Կինսկին ժամանեց Երեւան (ֆոտո, վիդեո)

03:18   11 հուլիսի, 2015

Քիչ առաջ հայտնի դերասանուհի Նաստասյա Կինսկին ժամանեց Երեւան: «Ոսկե ծիրան-2015» կինոփառատոնի հատուկ հյուրին դիմավորեց փառատոնի ստեղծագործական անձնակազմն՝ ի դեմս տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի:

Դերասանուհին լրագրողների հետ կարճ զրույցում նշեց, որ երջանիկ է լինել Հայաստանում: «Ես սիրում եմ Հայաստանը եւ դեռ շատ բան կիմանամ նրա մասին»,-ասաց Կինսկին:

Նաստասյա Կինսկիին` մեծատաղանդ դերասան Կլաուս Կինսկիի դստերը, համաշխարհային ճանաչում բերեց Ալբերտո Լատուադայի «Եղիր, ինչպես կաս» կինոնկարը, ապա Ռոման Պոլանսկու «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր «Թես» ֆիլմը (1979): Կինսկիի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից է նաև Վիմ Վենդերսի Կաննի մրցանակիր «Փարիզ, Թեքսաս»-ը:

«Ոսկե ծիրան»-ի այս տարվա հետահայաց ցուցադրությունների ծրագիրը նվիրված է Նաստասյա Կինսկիի ֆիլմերին:

Պատրաստեց Շուշան Շատիկյանը

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

 



© NEWS.am STYLE