Մահացել է Վերա Բրեժնևայի հայրը

12:04   11 հուլիսի, 2015

Վերա Բրեժնևայի հոր սիրտը դադարել է բաբախել՝ սրտի կաթվածից հետ երկարատև վերականգնողական բուժման արդյունքում: Սրտի կաթվածը նա ստացել էր 2014 թվականի ամռանը: Ինչպես հաղորդում է «Российский диалог»-ը, դժբախտությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր:

Միխայիլ Գալուշկոյի մահվան մասին լուրը հաստատել է երգչուհու ագենտը: Վերա Բրեժնևան առայժմ մեկնաբանություններ չի տալիս տեղի ունեցածի վերաբերյալ:



© NEWS.am STYLE