50 Cent-ը կվճարի 5 միլիոն դոլար ուրիշի սեքս տեսանյութի հրապարակման համար

11:52   11 հուլիսի, 2015

Նյու Յորքի դատարանը պարտադրել է 50 Cent-ին վճարել 5 միլիոն դոլար ուրիշի սեքս տեսանյութի հրապարակման համար առանց նրանց թույլտվության:

Ինչպես գրում է Daily Mail-ը, ռեփերը գնել է այդ տեսանյութը մի կնոջ՝Լաստօնիա Լևիստոնից և նրա զուգընկերոջից, որից հետո այն տեղադրել է համացանցում իր մեկնաբանություններով հանդերձ:

Նյութը տեսագրվել էր 2009 թվականին: 50 Cent-ի փաստաբան Ֆիլիպ Ֆրեյդին ասել է, որ դժգոհ և հիասթափված է դատարանի կայացրած որոշումից:



© NEWS.am STYLE