Օրերս հայտնի պարուհի VARDA-ն Երեւանում էր: Կարճ ժամանակով Հայաստան եկած պարուհին հասցրել է լինել Գառնիում եւ լուսանկարվել NEWS.am STYLE-ի բացառիկ ֆոտոշարքում:
VARDA-ն Գառնիում երեք կերպարով է հանդես եկել: Մեր թղթակցի հետ զրույցում նա ասել է. «Ինձ շատ դուր եկավ, զարմանահրաշ վայր է, շատ էներգետիկ: Անսովոր կերպարներ, կեցվածքներ են ծնվում: Ինձ թվում է՝ լուսանկարները շատ գեղեցիկ կլինեն»:
Թե որքանով են ստացվել լուսանկարները, կիմանաք առաջիկայում, իսկ այժմ առաջարկում ենք դիտել VARDA-ի ֆոտոշարքի բեքսթեյջ կադրերը:
Տեսանյութը՝ Շուշան Շատիկյանի
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի