Վերա Բրեժնևան պատմել է հոր մահվան մասին

15:07   13 հուլիսի, 2015

Երկու օր առաջ հայտնեցինք, որ իր մահկանացուն է կնքել հայտնի երգչուհի Վերա Բրեժնևայի հայրը:

Instagram-ում երգչուհին առաջին անգամ մեկնաբանել է մի քանի օր առաջ կյանքին հրաժեշտ տված իր հոր մահվան մասին տեղեկությունը:


Վշտով լի երգչուհին տեղադրել է երկնքի և ամպերով ծածկված արևի մի լուսանկար և հռետորական ոճով գրել է.
«Եթե մեզնից հետո ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան մնում է, ուրեմն, մենք կապրենք հավիտյան…»

Մայիսին հայտնի դարցավ, որ կլինիկական մահ տարած Վիկտոր Գալուշկոյի ոտքը անդամահատել են: Ինչպես ինքը` Բրեժնևան էր պատմել իր վերջերս հրապարակած հարցազրույցում, հայրն աստիճանաբար ապաքինվում էր, նրա հիշողությունն ու խոսքը վերականգնվում էին: Սակայն փորձառու բժիշկների բուժումը օգնեց միայն կարճ ժամանակով:



© NEWS.am STYLE