VARDA-ի բացառիկ ֆոտոշարքը Գառնիում՝ NEWS.am STYLE-ի համար

10:11   14 հուլիսի, 2015

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրերս հայտնի պարուհի VARDA-ն Երեւանում էր: Կարճ ժամանակով Հայաստան եկած պարուհին հասցրել է լինել Գառնիում եւ լուսանկարվել NEWS.am STYLE-ի բացառիկ ֆոտոշարքում:

VARDA-ն Գառնիում երեք կերպարով է հանդես եկել՝ կրելով դիզայներ Դիանա Շատվերյանի հեղինակած երեկոյան զգեստները:

Ֆոտոշարքի ավարտից հետո մեր թղթակցի հետ զրույցում պարուհին ասել է. «Ինձ շատ դուր եկավ, զարմանահրաշ վայր է, շատ էներգետիկ: Անսովոր կերպարներ, կեցվածքներ են ծնվում: Ինձ թվում է՝ լուսանկարները շատ գեղեցիկ կլինեն»:

NEWS.am STYLE-ն արդեն ներկայացրել է ֆոտոշարքի իրականացման ընթացքը, իսկ այժմ ներկայացնում ենք ստացված լուսանկարները:

Լուսանկարիչ՝ Արսեն Սարգսյան



© NEWS.am STYLE