50 Cent-ն իրեն սնանկ է ճանաչել

11:08   14 հուլիսի, 2015

Ամերիկացի հանրահայտ ռեփեր 50 Cent-ը խնդրել է իրեն սնանկ ճանաչել: Ինչպես գրում է Variety-ն, 50 Cent-ը դիմել է դատարան սնանկության վերաբերյալ փոխառուներից պաշտպանության մասին դիմումով:

50 Cent-ի դիմումը մի քանի օրից հասել է դատարան այն բանից հետո, երբ նրան պարտադրել են մեկ այլ ռեփեր Ռիք Ռոսսի նախկին ընկերուհի Լաստոնիա Լեվինստոնին վճարել 5 միլիոն դոլար փոխհատուցում: Դատարանը բավարարել է Լեվիստոնի հայցը, որը մեղադրում էր 50 Cent-ին իր մասնակցությամբ սեքս տեսանյութի հրապարակման առանց իր թույլտվության:

Դատարան ներկայացրած փաստաթղթերում նշված է, որ 50 Cent-ի կարողություններն ու պարտքերը գնահատվում են 50 միլիոն դոլարի չափով:

Ըստ երևույթի, 50 Cent-ը որոշել է օգտվել սնակության վերաբերյալ օրենքի մեջ եղած վրիպումներից` փոխհատուցումը վճարելուց խուսափելու համար:

Ավելացնենք, որ ըստ Forbes-ի ընդամենը մեկ տարի առաջ ռեփերը ներառվել է ամենահարուստ երաժիշտների թոփ հնգյակի ցանկում: Ամսագիրը գնհատել է նրա կարողությունները 140 միլիոն դոլար:



© NEWS.am STYLE