50 Cent-ը «բռնվել» է 5000 դոլարը գրպանում Աթլանտիկ Սիթիի խաղատներից մեկում

10:07   15 հուլիսի, 2015

Երեկ հայտնի դարձավ, որ ամերիկացի հանրահայտ ռեփեր 50 Cent-ը դիմել է դատարան սնանկության վերաբերյալ փոխառուներից պաշտպանության մասին դիմումով:

50 Cent-ի դիմումը մի քանի օրից հասել է դատարան այն բանից հետո, երբ նրան պարտադրել են մեկ այլ հանրահայտ ռեփեր Ռիք Ռոսսի նախկին ընկերուհի Լաստոնիա Լեվիստոնին վճարել 5 միլիոն դոլար փոխհատուցում: Դատարանը բավարարել է Լեվիստոնի հայցը, որը մեղադրում էր 50 Cent-ին առանց իր թույլտվության իր մասնակցությամբ սեքս տեսանյութի հրապարակման մեջ:

Իսկ դրանից մեկ շաբաթ առաջ 50 Cent-ը հայտնվել է պապարացիների ֆոտոխցիկների ուշադրության կենտրոնում Աթլանտիկ Սիթիի խաղատներից մեկում: TMZ-ի լրագրողները նկատել են ռեփերի գրպանից երևացող փողի մի տրցակ:

Պապարացիները կարծում են, որ 40-ամյա երաժշտի գրպանում հարյուր դոլարանոցներով ընդհանուր առմամբ 5000 դոլարի չափով գումար կար: 

Իր այսպես կոչված սնանկության վերաբերյալ ռեփերը հայտարարել է E! News-ին տված հարցազրույցում:
«Իսկ ի՞նչ կա այստեղ: Ուոլթ Դիսնեյն իրեն սնանկ է ճանաչել, Դոնալդ Թրամփը` նույնպես: Ամենակարևորն այն է, որ ինչ էլ անում եմ` օրինական է»:

Ռեփերի տունը Կոնեկտիկուտում. 23 ննջարան, 35 լոգասենյակ



© NEWS.am STYLE