Բեյոնսեն աշխատում է նոր ալբոմի վրա

12:11   15 հուլիսի, 2015

Բեյոնսեն աշխատում է իր նոր` թվով վեցերորդ ալբոմի վրա: Այդ մասին պատմել է Ռւհաննայի Bitch Better Have My Money Deputy սինգլի պրոդյուսերը:

Նոր ալբոմի ձայնագրությունը խիստ գաղտնի է պահվում: Ավելի վաղ համացանցում խոսակցություններ էին պտտվում երգչուհու և նրա ամուսնու` Jay Z-ի համատեղ ալբոմի ձայնագրության մասին:

«Ես թրեք եմ ձայանգրել, և այն մարդիկ, որքեր լսել են այն, ասել են, որ դա հիանալի երգ է Բեյոնսեի համար: Ես ուղարկեցի նրայն այդ ձայնագրությունը և Բին լավ գնահատական տվեց: Բայց դուք գիտեք, որ Ալիշա Քիզի կամ Բեյոնսեի նման մեծ արտիստները պերֆեկցիոնիստ են: Այդ պատճառով ոչ ոք, այդ թվում նաև ես, չգիտի, թե երբ լույս կտեսնի ալբոմը», - հարցազրույցներից մեկում ասել է պրոդյուսերը:

Հիշեցնենք, որ Բեյոնսեի վերջին ստուդիայի ալբոմը թողարկվել է 2013 թվականի վերջում` առանց նախնական հայտարարության և պրոմոուշենի:

Աղբյուրը՝ Apelzin



© NEWS.am STYLE