«Երեւանը շատ բաց եւ հյուրընկալ քաղաք է». Նաստասյա Կինսկի (ֆոտոռեպորտաժ)

16:31   15 հուլիսի, 2015

«Երեւանը շատ բաց եւ հյուրընկալ քաղաք է». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոսկե Ծիրան 2015» կինոփառատոնի հատուկ հյուր, դերասանուհի Նաստասյա Կինսկին:

Հանդիպման ընթացքում Կինսկին պատասխանեց լրագրողների հարցերին` կիսվելով Հայաստանից, կինոփառատոնից ստացված տպավորությունների մասին եւ խոսելով իր դերասանական կարիերայից:

Երեւանի եւ «Ոսկե Ծիրանի» մասին

Այնքան տեսնելու եւ սովորելու բան կա Երեւանում: Ամեն ինչ այնքան գեղեցիկ է, եւ թվում է` ես ինչ-որ բան գիտեմ այստեղի մարդկանց մասին: Ինձ համար սա շատ յուրահատուկ պահ է` գտնվել այստեղ: Երեւանը բաց ու հյուրընկալ քաղաք է, որտեղ կա ազատություն եւ ուրախություն:

«Ոսկե Ծիրանի» ֆիլմերը դիտում եմ, բայց ոչ ամբողջությամբ: Միջազգային գեղեցկություն եմ տեսնում այստեղ, որը համախմբում է ամբողջ աշխարհի մարդկանց:

Դերասանական կարիերայի մասին

Մեզանից յուրաքանչյուրն իր կյանքում ունենում է վերելքի եւ անկման պահեր: Ես հաջողություններ շատ եմ ունեցել, եւ նույնիսկ ինչ-որ բաներ, որ չեմ հաջողել, ընդունում եմ որպես իմ ճամփորդության մի մաս:

Ես վավերագրական ֆիլմ եմ նկարահանում սպորտսմենների մասին, որոնք սովորեցնում են, որ երազանքին հասնելու համար պետք է պայքարել: Հաջողությունը լավ բան է, բայց պետք է սովորել նաեւ պատվել:

Շուշան Շատիկյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE