ESPY Awards. Քիմ Քարդաշյանը քույրերի հետ և Քեյթլին Ջեների էմոցիոնալ ճառը

10:06   16 հուլիսի, 2015

Երեկ ԱՄՆ-ում տեղի է ունեցել ESPN կաբելային հեռուստաընկերության կողմից կազմակերպված ESPY Awards մրցանակաբաշխությունը, որի ժամանակ լավագույն մարզիկները մրցանակների են արժանացել: Այդ միջոցառմանը մասնակցել են նաև շոու-բիզնեսի վառ ներկայացուցիչները, որոնք էլ մարզիկներին հանձնել են այդ մրցանակները:

Մրցանակաբաշխությանը ներկա էր Քարդաշյանների ըտանիքը` Քիմը, Քլոեն, Քորթնին, Քենդալն ու Քայլին, որոնք առաջին շարքերից հետևում էին Քեյթլին Ջեների (Քիմ Քարդաշյանի սեռափոխված խորթ հայրը) հուզիչ ճառին:

Քեյթլինը երախտագիտության խոսքեր էր ասում իր ընտանիքին` ցուցաբերած աջակցության համար: Քեյթլինն իր էմցիոնալ ճառում նշեց, որ միակ բանն, ինչ իրեն հուզում էր, դա իր ընտանիքի կարծիքն ու աջակցությունն էր:

«Այնպես էի ուզում, որ նրանք ինձ հասկանան, հասկանան, որ իրենց հայրը կայացած անձնավորություն է: Ես երախտապարտ եմ նրանց, ինչպես նաև իմ մորը», - արցունքներն աչքերին ասել է Քեյթլինը:

Աղբյուրն ու լուսանկարները՝ Just Jared և TMZ



© NEWS.am STYLE