Ջոնի Դեպի եւ Վանեսա Պարադիի 16-ամյա դուստրը դարձել է Chanel-ի նոր դեմքը

15:07   16 հուլիսի, 2015

Ջոնի Դեպի եւ Վանեսա Պարադիի 16-ամյա դուստրը Լիլի Ռոուզը դարձել է Chanel-ի նոր դեմքը:

Համագործակցության շրջանակներում առաջին գովազդային արշավն էր` աշուն-ձմեռ 2015-2016 հավաքածուի ցուցադրությունը:

Լիլի Ռոուզին անձամբ լուսանկարել է Կարլ Լագերֆելդը, իսկ այդ ֆոտոշարքի լուսանկարներն առաջին անգամ կհրապարակվեն սեպտեմբեր ամսին` ամսագրերի շապիներին:

Հիշեցնենք, որ Քիրա Նայթլին, Կարա Դելվինն ու Քրիստեն Ստյուարտն այն անձանց թվում են, ովքեր վերջերս գովազդել են հայտնի բրենդը:

Աղբյուրը՝FGR



© NEWS.am STYLE