Իրինա Շեյքի նոր ֆոտոշարքի անոնսը` La Clover-ի համար

17:05   16 հուլիսի, 2015

Իրինա Շեյքն իր Instagram-ում հայտարարել է La Clover-ի համար իր նոր ֆոտոշարքի մասին:

Ռուս սուպերմոդելը լուսանկար է հրապարակել, որտեղ նա ցուցադրում է իր գեղեցիկ կազմվածքը` հայտնի բրենդի ներքնազգեստով:

Այն մասին, թե երբ կցուցադրվի ֆոտոշարքը, մոդելը չի հայտնել, այլ միայն իր երախտագիտությունն է հայտնել բրենդին ֆոտոշարքի համար:

Հիշեցնենք, որ Իրինան ամսվա սկզբին Փարիզում կայացած նորաձևության շաբաթին ներկա է եղել Vogue Paris Foundation-ի երեկույթին Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլիի, Նաոմի Քեմփբելի, Բար Ռաֆայելի և ուրիշների հետ:



© NEWS.am STYLE