Կաթնաշոռով կարկանդակի բաղադրատոմս

19:06   31 օգոստոսի, 2015

Կաթնաշոռով կարկանդակը պատրաստման տարբեր եղանակներ ունի, սակայն մենք առաջարկում ենք հետեւյալ բաղադրատոմսը, որի համար ձեզ անհրաժեշտ է՝ 1 բաժակ շաքարավազ, ձու, 200գր. կարագ, 2 բաժակ ալյուր, 3 ճ.գդ. կակաո, աղ եւ 1/2 թեյի գդալ քացախով հանգցրած սոդա։ Միջուկի համար հարկավոր է՝ 200գր. թթվասեր, 700գր. կաթնաշոռ, 3 ձու, 1 բաժակ շաքարավազ,1 տուփ վանիլին եւ 2 ճ.գդ. օսլա։

Պատրաստման եղանակը՝

Խմոր հունցելու համար հարկավոր է խառնել բոլոր բաղադրիչները եւ ստանալ շագանակագույն խմոր , որը երկու մասի բաժանելուց հետո պետք է տեղափոխել սառնախցիկ։ Խմորի մեծ մասը անհրաժեշտ է գրտնակել (ոչ շատ բարակ) եւ խմորը դնել տապակի մեջ։

Այնուհետեւ հարկավոր է պատրաստել միջուկը։ Բոլոր բաղադրիչները միախառնելուց հետո միջուկը պետք է լցնել տապակի մեջ դրված խմորի վրա։

Հաջորդիվ պետք է սառնախցիկում եղած խմորի մյուս մասը հանել, գրտնակել եւ ծածկել խմորի մեծ շերտն ու կաթնաշոռային զանգվածը։

Կարկանդակն արդեն կարելի է տեղափոխել սկզբում130, իսկ 180 ջերմաստիճանով տաքացած ջեռոց  եւ եփել մինչեւ պատրաստ լինելը։

Բարի ախորժակ

 

Աղբյուրը՝ zefira.net

 



© NEWS.am STYLE