Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կաթնաշոռով կարկանդակի հետաքրքիր մի բաղադրատոմս։ Արդյունքում ստացվում է համեղ, փխրուն, հյութալի կարկանդակ, որն ուղղակի հալչում է բերանում։
Կաթնաշոռով կարկանդակի խմորի պատրաստման համար հարկավոր է՝
Կարագ - 200գր.
Շաքարավազ - 1 բաժակ
Ձու- 2 հատ
Ալյուր - 350-400գր.
Կերակրի սոդա – 0.5 թեյի գդալ,
Աղ եւ վանիլին - ըստ ճաշակի
Միջուկի համար անհրաժեշտ է՝
Կաթնաշոռ – 700գր.
Ձու – 1 հատ
Շաքարավազ – 2-3 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը՝
Խմոր հունցելու համար հարկավոր է ձուն խառնել շաքարավազով ու աղով եւ հարել ստացված զանգվածը։ Կարագը պետք է տրորել եւ ավելացնել ալյուրն ու սոդան, որը պետք է հանգցնել քացախի մեջ (այսինքն՝ սոդան պետք է լցնել նույն քանակությամբ քացախի մեջ)։ Ստացված երկու զանգվածները խառնելուց հետո պետք է խմոր հունցել։ Խմորի մեկ երրորդը մասը անհրաժեշտ է փաթաթել պոլիէթիլենային թիթեղով եւ 20 րոպե դնել սառնարանում։
Միջուկի պատրաստման համար պետք է կաթնաշոռը մանրացնել, խառնել ձվով ու շաքարավազով եւ միատարր զանգված ստանալ։
Խմորի մեծ մասը անհրաժեշտ է դնել տապակի մեջ, լցնել կաթնաշոռով միջուկը եւ ծածկել սառնարանում տեղադրված, մեծ քերիչով անցկացված խմորով։
Կարկանդակը պետք է թխել 160-180 ջերմաստիճանի պայմաններում։ 40-50 րոպե անց ջեռոցը հարկավոր է անջատել եւ սպասել մինչեւ կարկանդակը կսառչի։ Միայն դրանից հետո կարկանդակը կարելի է հանել տապակից եւ վայելել այն։
Աղբյուրը՝ Otvetin