Համեղ տորթի բաղադրատոմս

19:07   3 սեպտեմբերի, 2015

Լինում են դեպքեր, երբ ժամանակ չկա պատրաստման դժվար եղանակ ունեցող տորթեր թխել։ Այդ դեպքում օգնության է գալիս արագ պատրաստվող եւ համեղ տորթի հետեւյալ բաղադրատոմսը։

Խմորի համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝ 200գր. թթվասեր, մեկ թեյի գդալ սոդա, 200գր. շաքարավազ, 3 բաժակ ալյուր։ Կրեմի համար հարկավոր է՝ նույն քանակությամբ խտացրած կաթ, ձիթապտղի յուղ եւ վանիլային շաքար։

Խմորի պատրաստման համար պետք է խառնել սոդան, թթվասերը, ալյուրը, շաքարավազը եւ խմոր հունցել։ Արդյունքում ստացվում է թանձր խմոր, որը հարկավոր է բաժանել ութ մասի, բլիթներ պատրաստել եւ տապակել թավայի մեջ՝ յուրաքանչյուր կողմը 3 րոպե։ Ի դեպ, տապակելու ժամանակ յուղ պետք չէ լցնել թավայի մեջ։

Հաջորդ քայլով բլիթները պետք է հանել թավայից եւ թողնել, որ սառչեն։ Այս ընթացքում անհրաժեշտ է պատրաստել կրեմը՝ բոլոր բաղադրիչները միասին հարելով։

Այնուհետեւ պետք է բլիթների վրա առատորեն կրեմ քսել եւ գեղեցիկ դասավորել։ Այս համեղ տորթը պատրաստ է։ Ցանկության եւ ժամանակի առկայության դեպքում կարելի է զարդարել այն։

 

Աղբյուրը՝ kushaem-vkusno.com

 

 



© NEWS.am STYLE