Flash tattoo. այս ամռան գլխավոր հիթը

18:30   16 հուլիսի, 2015

Այս ամռան գլխավոր միտումը նորաձեւության մեջ, որը համակել է ամբողջ աշխարհի գեղեցկուհիներին, այդ թվում եւ՝ հայտնի մարդկանց, միանշանակ flash tattoo-ներն են:

Ռիհանա, Բեյոնսե եւ համաշխարհային մեծության այլ աստղերն, օգտագործելով դաջվածքի այս տեսակը, վարակեցին դրանցով ամբողջ աշխարհի գեղեցկուհիներին:

Flash tattoo-ն ժամանակավոր դաջվածք է, որը հիմանկանում լինում է ոսկեգույն եւ արծաթագույն: Այս դաջվածքի յուրահատկություններից է, որ այն մարմնի վրա զարդի տեսք ունի: 

Flash tattoo-ն կարող է մարմնի վրա մնալ 4-7 օր: Դրանք նաեւ ջրակայուն են:



© NEWS.am STYLE