Երկրպագուները գումար են հավաքում 50 Cent-ին փրկելու համար

11:01   17 հուլիսի, 2015

Ռեփեր 50 Cent-ի սնանկության հետ կապված սկանդալը չի դադրում ԱՄՆ-ում: Անկեղծ ասած, այս պատմությունն անհեթեթության աստիճանի է հասել:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին դատարանը պարտադրել էր ռեփեր 50 Cent-ին վճարել 5 միլիոն դոլար` Լաստոնիա Լեվիստոնի սեքս բնույթի տեսանյութի հրապարակման համար` առանց ստանալու նրա թույլտվությունը: Դրանից անմիջապես հետո ռեփերը իրեն և սնանկ հայտարարեց:

Դատարան ներկայացրած փաստաթղթերի մեջ նշված է, որ 50 Cent-ի ունեցվածքն ու պարտավորությունները գնահատվում են 10-ից 50 միլիոն դոլար: Դատելով այս ամենից, 50 Cent-ը որոշել էր օգտվել սնանկության վերաբերյալ օրենքի մեջ եղած վրիպումներից`մեծ չափով փախհատուցումը չվճարելու համար:

Ավելացնենք, որ ընդամենը մեկ տարի առաջ Forbes-ն ընդգրկել էր ռեփերին ամենահարուստ երաժիշտների թոփ հնգյակի ցուցակում: Ամսագիրը գնահատել է նրա կարողությունը 140 միլիոն դոլար:

Գնալով իրավիճակը թեժացավ: Երգչի Երկրպագուները Make 50 cent rich again (50 cent-ին կրկին հարստացրու) խորագրով արշավ սկսեցին:

Ռեփերի Երկրպագուները որոշել են օգնել արտիստին և ստեղծել են www.help50cent.tumblr.com կայքը, որտեղ Երկրպագուները կարող են լսել ռեփերի Piggy Bank երգը` ամեն անգամ վճարելով դրա համար 0011 ցենտ: Ներկա պահին հավաքվել է մոտ 5 դոլար:

Այս տեմպերով 50 Cent-ը չի գնի նոր «Լամբորջինի»:

Աղբյուրը` TMZ



© NEWS.am STYLE