Ինչպես սիրաշահել կանանց

23:04   20 օգոստոսի, 2015

Ինչպես սիրաշահել կանանց։ Հարց, որը տանջում է բոլոր տղամարդկանց։ Առաջարկում ենք մի հիանալի մեթոդ, որը կիրառելի է միայն այն դեպքում, եթե դուք նրան ձեր կյանքի ուղեկիցն եք համարում։ Այս մեթոդները անծանոթ կանանց պարագայում գործածելի չեն։

Շատ կարեւոր են հետեւյալ երկու բառը «Ես կկարգավորեմ»։

Կանանց իսկապես դուր են գալիս իրենց խոստումները կատարող տղամադրիկ։ Ամուսնության եւ լուրջ հարաբերությունների ընթացքում կանայք կարեւորում ու գնահատում են են հուսալիությունը։ Եթե կնոջ կողքին հուսալի տղամարդ է կանգնած, ուրեմն նա իրեն ապահով ու անվտանգ է զգում։

Հոգատարություն՝ բավականին էական նշանակություն ունեցող երեւույթ բոլոր կանանց համար։ Ցանկացած կին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում իր ամուսնուց։ Այսինքն՝ եթե տղամարդը ասել է «ես կկարգավորեմ» կամ ինչ-որ խոստում է տվել, անպայման պետք է կատարի այն։ Այս պարագայում ամեն ինչ շատ ճիշտ ընթացք կունենա։

Ի դեպ, կանայք նույնպես պետք է որոշակի վարքագիծ ցուցաբերեն այս հարցում։ Եթե կինը նման մոտեցման է արժանանում, ուրեմն պետք է գնահատի ու շնորհակալ լինի այդ ուշադրության եւ հոգատարության համար։

 

Աղբյուրը՝ Creu

 

 



© NEWS.am STYLE